Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 29 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 29 մարդ, ընդ որում նրանցից 27-ը ոստիկան է: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար սուլեյման Սոյլուն:
Տուժածների թիվը հասել է 166-ի: Հաղորդվում էր 15 զոհի և 70 տուժածի մասին:
Պայթյունները որոտացել են միանգամից այն բանից հետո, երբ ավարտվել է «Բեշիկթաշ»- «Բուրսասպորտ» ֆուտբոլային հանդիպումը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հաղորդել էր , որ «Վոդաֆոն Արենա» ստադիոնի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժել է 20 ոստիկան:Ըստ Սոյլուի տեղեկությունների՝ պայթյունի պահին այդ հատվածով անցել է ոստիկանական ավտոբուս: Հաստատվել է նաև երկրորդ պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը: Հնարավոր է, որ այն մահապարտ է իրականացրել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



