Ռումինիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAgerpres լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում է 11 կուսակցություն ու շարժում։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 21.00-ը։ Ընդ որում, եթե քվեարկության ավարտից հետո ընտրատեղամասերում դեռ կգտնվեն ընտրողներ, նրանք կարող են մասնակցել քվեարկությանը։
Ռումինիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից և ընտրվում է 4 տարով։ Ռումինիայի քաղաքացիներն այսօր պետք է ընտրեն խորհրդարանի ստորին պալատի (պատգամավորների պալատ) և վերին պալատի (սենատ) անդամներին։
Ընդհանուր առմամբ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 18 միլիոն մարդ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



