Ղրղըզստանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղըզստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (կենեշ) ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, հայտնում է Zanoza.kg-ն:
Նշվում է, որ ընտրություններ են անցկացվում 405 տեղական կենեշներում, որոնց թվում՝ 21-ը՝ քաղաքային, 384-ը՝ գյուղական: Ընտրողների նույնականացումը կատարվում է կենսաչափական տվյալների հիման վրա:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 8.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 6.00-ին): Ընտրողները հնարավորություն ունեն քվեարկել մինչև 21.00-ն (Երևանի ժամանակով՝ ժ. 18.00-ն):
Ընտրություններին մասնակցում է 35 կուսակցություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



