Ճապոնիան, արհամարհելով Վաշինգտոնի դժգոհությունը, հաստատել է Պուտինի և Ճապոնիայի վարչապետի միջև սպասվող հանդիպման տարեթիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիան արհամարհել է Վաշինգտոնի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հնարավոր հանդիպման վերաբերյալ հնչած դժգոհությունը:
Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ն մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ Պուտինի պաշտոնական այցից հետո Ճապոնիան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:
Չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող բողոքի նոտաներին Ճապոնիան նույնիսկ պաշտոնապես նշանակել է հանդիպման օրը` դեկտեմբերի 16:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման և երկու երկրների միջև վիճելի տարածք համարվող չորս կղզիների խնդիրը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



