Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Reuters հայտնում է,որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։
Հաղորդվում է, որ նա ծրագրել է հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետի, քրդական ինքնավարության նախագահի, ինչպես նաև իրաքյան զորքերին աջակցող ԱՄՆ գլխավորած դաշինքի հրամանատարի հետ։
Այդ հանդիպումների քննարկման թեման լինելու է Մոսուլը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատվելու հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը սխալմամբ հարվածել էր իրաքյան զորքերին, ինչի հետևանքով սպանվել էր 90 և վիրավորվել էր ավելի քան 100 իրաքցի զինծառայող։
Իրաքն ու ԱՄՆ-ը հերքել էին այդ տեղեկությունը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



