Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ
ՍՊՈՐՏՀայական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի երկրորդ տուրում կիսել է միավորը:
«Արմենպրե»-ի հաղորդմամբ` Մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը կարողացավ հավասարեցնել դիրքը և խաղի 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Այս տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Ուեսլի Սոն: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի համար, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



