ԻՊ-ը կրկին գրավել է Պալմիրան. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին իր հսկողության տակ է առել սիրիական Պալմիրա քաղաքը, որը Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը համատեղ ջանքերով ազատագրել էին ընթացիկ տարվա մարտին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Al Jazeera-ին հղումով, իսլամիստ գորհայինները ներխուժել են պատմական քաղաք, ինչից հետո Սիրիայի կառավարական զորքերը նահանջել են:
Այնուհանդերձ՝ սիրիական կողմն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են սիրիական Պալմիրա քաղաքից, երբ ռուսական օդուժն անցել է հարձակման:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



