Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի իշխանություններն ամբողջ երկրում եռօրյա սուգ են հայտարարել մայրաքաղաք Կահիրեի գլխավոր ղպտիական ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով. հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ պայթյունի հետևանքով գրանցվել է 25 զոհ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է, որ երկրի ղեկավարը դատապարտում է սարսափելի ահաբեկչական ակտը՝ խոստանալով արդարացիորԵն պատժել բոլոր մեղավորներին:
Աղբյուրը հավելում է, որ պայթյունը որոտացել է եկեղեցու ներսում. ըստ ականատեսների՝ պայթուցիկով լի պայուսակը ներս է բերել մի կին ու այն թողել կանանց և երեխաների համար նախատեսված նստարանների արանքում:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



