Մխիթարյանը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին և ցավալի վնասվածք ստացավ (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և 29-րդ րոպեին դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը:
76-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը կասեցրել է մրցակցի հակագրոհը, ինչի համար ստացել է առաջին զգուշացումը Պրեմիեր լիգայում: 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում է կատարել և Դենի Ռոուզը խախտել է նրա նկատմամբ կանոնները: Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք է ստացել, ինչից հետո նրան դաշտից դուրս են բերել պատգարակի վրա:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 24 միավոր և շարունակում է գտնվել 6-րդ տեղում, իսկ «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



