Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ազատ մրցակցության ու հավասարության պայմաններում գործարարությունը Գյումրիում էլ կաշխուժանա, Երևանում էլ». Արսեն Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գյումրում ասել է, որ աղքատության խնդրի լուծումը տեսնում է բիզնեսը աշխուժացնելու ճանապարհով: Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի գործարար մթնոլորտը պետք է փոխվի հավատով, որ ազատ մրցակցության աստիճանը բարձրանում է, հավասարության աստիճանը բարձրանում է ու այդ դեպքում գործարարությունը Գյումրիում էլ կակտիվանա, Երևանում էլ, քանի որ այդ խավն աշխատող է, ու այսօրվա ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, որ ունենում ենք, հենց այդ աշխատանքի հաշվին է:  

Նշեցնք, որ երեկ Արդյունաբերողների և գործարարների միության անդամները երեկ երեկոյան աշխատանքային հանդիպում են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, որքանո՞վ են կառավարության քայլերը համահունչ տնտեսական ներկա իրավիճակին: Գործարար դաշտը զգո՞ւմ է կառավարության աջակցությունը:

-2 ամիս առաջ, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, վարչապետն ինքը այդ հանդիպման ժամանակ տվեց ամենահամարձակ գնահատականը, որ Հայաստանի տնտեսական վիճակն այսօր շատ վատ է: Այսինքն՝ մեր ՀՆԱ-ի աճը, արտահանման տեմպերի աճը, ներդրումների մակարդակը բավարար չէ, և այդ հայտարարությամբ վարչապետը բավական բարձր մարտահրավեր նետեց ինքն իրեն: Երբ կառավարության կարճաժամկետ ծրագիրն էր մշակվում, մեր միությունով հանդիպեցինք վարչապետի հետ՝ ներկայացնելով մեր տեսակետները տարբեր ճյուղերի առթիվ, և մեր առաջարկների մոտ 70 տոկոսն ընդգրկվեց ծրագրում՝ թեզերի տեսքով: Պոպուլիզմ չեն այն հայտարարությունները, որ արվում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ մրցակցային հավասարություն, հարկային արտոնություններ չունեցողներ, հավասար պայմաններ և այլն:

-Որպես գործարար՝ զգո՞ւմ եք արմատական փոփոխություններ հարկային ու մաքսային վարչարարության առթիվ:

-Ես կոնկրետ տիրապետում եմ տեղեկատվության՝ մեր միության գործարարները իրենց ճյուղերում որակական տարբերություն են զգում հարկային վարչարարության ոլորտում: Արմատապես փոխվում են հարկային և մաքսային վարչարարության մեթոդաբանությունը և մոտեցումները: Այսօր պրակտիկ փոփոխությունները տեսնում ենք առաջին հերթին ներկրումների ժամանակ, երբ ինվոյսային արժեքը, որպես գնահատման արժեք, որը միշտ շահարկվել է, համատարած կիրառվում է, եթե գործարարը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում։ Հարկային վարչարարության մեջ ՓՄՁ-ներին դեռևս տրված է ժամանակավոր հանգիստ, քանի որ վարչարարությունն այսօր զբաղվում է խոշոր բիզնեսով, որովհետև խոշոր բիզնեսում ավելի մեծ ստվեր կա:

Աջակցության մասով ներդրումային ազգային հիմնադրամ է ստեղծվում: Փորձում են առաջին հերթին գույքագրել պոտենցիալ ներդրումային ծրագրերը, որպեսզի մենք հասկանանք, թե մեզ ինչ գումար է պետք ակումուլացնել, բերել դրսի միջազգային ֆինանսական կառույցներից ու մեր արտաքին ու ներքին սփյուռքից և ունենալ թիրախային ֆինանսավորում տնտեսության տարբեր ոլորտները վերազինելու, ծավալները մեծացնելու համար և փորձել որակական տնտեսական աճ ապահովել: Պետք է գործարարը հասկանա, որ փորձ է արվում շտկել մրցակցային դաշտը: Տարիներ շարունակ ստվերի դեմ պայքար է մղվել, որոշակի արդյունքներ ենք ունեցել, բայց դա անբավարար է։ Միջին բիզնեսը, մասնակիցները պետք է հավատան, որ հետայսու մրցակցության մեջ հավասար պայմաններ են լինելու: Սա է ամենաառաջինը, որ գործարարության զարգացում լինի: Երկրորդը՝ օրենսդրությունն է: Մենք վարչապետի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեցինք, որ Հարկային նոր օրենսգրքի 14 դրույթներում գործարար աշխարհը անհամաձայնություն ունի: Վարչապետը հայտարարեց, որ այո, կան դրույթներ, որոնք վերախմբավորման կարիք ունեն, մասնավորապես, երբ մենք խոսում ենք շահաբաժինների հարկման մասին՝ տեղական սուբյեկտներին՝ 5 տոկոս, արտասահմանյան ներդրողներին՝ 10 տոկոս: Արդեն իսկ նոր հարկային օրենսգրքում փոփոխությունների համար ՊԵԿ-ում խորհուրդ է ստեղծվել:

-Վարչապետը Գյումրիում ասել է, որ Շիրակում աղքատության խնդիրի լուծումը տեսնում է բիզնեսը աշխուժացնելու մեջ: Մյուս կողմից, նախկինում առաջարկներ են եղել, որ 50 տոկոսով նվազեցվեն ՓՄՁ-ների հարկերը, բայց դա չի արվել: Կառավարությունն ի՞նչ պիտի անի, Ձեր կարծիքով, որ բիզնեսն աշխուժանա:

-ՓՄՁ-ների խնդիրը հարկերի նվազեցման մեջ չի, որովհետև մենք ունեցել ենք ՓՄՁ-ի հարկման ավելի ցածր շեմ: Փոքր բիզնեսը ոչ թե հարկային դաշտի խնդիր ունի, այլ հավասար մրցակցության ու արդարության խնդիր, որ խոշորը նրան ապրանք տա թղթով, ինքը թեկուզ տոնավաճառում է աշխատում, հարկվի, բայց հավասար հարկվի, արտոնություն ունեցող չլինի, որ ուժեղները դիմանան, թույլերը գնան: Հունվարի տոներից հետո կտեսնենք, որ առևտրային ցանցերը ՀԴՄ-ով կաշխատեն ու թղթով: Ուղղակի սա աշխատատար պրոցես է, միանգամից փոխելը շատ դժվար է: Ինձ թվում է՝ հունվարից հետո կա պահանջ, որ 100 տոկոսով փաստաթղթավորվի: Առանց ՀԴՄ-ի՝ մենք հավասար դաշտ չենք ապահովի, որովհետև շուկան փոքր է, և եթե մի քանի խոշոր կարողանում են իրենց պայմաններով աշխատել, մյուսներն էլ են ստիպված են նույնն անել, այլապես չեմ դիմանա մրցակցությանը: Այսօր ավելի բարելավման և արդարացման միտումներ տեսնում եմ: Դեռևս չենք կարող ասել, որ արդյունքները բավարար են, բայց միտումներ կան:

-Երեկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ եք ներկայացրել կառավարությանը:

Տարբեր ճյուղերի հետ կապված մեր մոտեցումները: Ավելի շատ խոսել ենք ռազմավարական հարցերից: Կոնկրետ դրույքները դեռ հրապարակման ենթակա չեն, երբ որ կբյուրեղանան, պաշտոնապես կհայտարարվի դրանց մասին: Ես համոզված եմ, որ լուծումները պետք է ներքևից գան: Եթե սպասում ենք, որ կառավարությունը ինքը պետք է այբուբենը մշակի, տա, ասի՝ գնացեք, անգիր արեք, էդպես չի լինում, մենք երկուստեք պետք է փորձենք որակ փոխել: Համարձակություն է պետք: Այո, ամեն անգամ հավատալ է պետք, որ գնում ենք փոխվելու: Մթնոլորտը պետք է փոխվի հավատով, որ ազատ մրցակցության աստիճանը բարձրանում է, հավասարության աստիճանը բարձրանում է: Էդ դեպքում գործարարությունը Գյումրիում էլ կակտիվանա, Երևանում էլ: Էդ խավն ինքը աշխատող է, այսօրվա ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, որ ունենում ենք, հենց էդ աշխատանքի հաշվին է: Մենք դրանով ենք կարողանում մեր հարևանների հետ հավասար մրցակցել:  

-Անցյալ տարի կառավարությունն արտահանման հարկերի 10 տոկոս վերադարձի հնարավորություն տվեց գործարար դաշտին, այդ ծրագիրը որքանո՞վ աշխատեց:

-Այդ ծրագրից որոշ կազմակերպություններ օգտվեցին, մի մասը դեռևս նույնիսկ 10 տոկոսի վերադարձի պայմաններում չէին համարձակվում նոր պայմանագրեր կնքել ռուսական ռուբլով այդ շուկայում: Այս տարվա կեսից ռուսական շուկան համեմատական կայունություն է ցուցաբերում, և գնողունակությունն է վերականգնվում, որը խիստ էական է մեր համար: Փաստ է սակայն, որ մեր արտահանող ուղղությունները պետք է դիվերսիֆիկացվեն: Պետք է փոխվել դեպի Չինաստան, Միացյալ Նահանգներ, որոշ մեր արտահանողներ դա սկսել են անել: Պետք է դիվերսիֆիկացնել, որովհետև ռուսական շուկան մեծ է, բայց տնտեսական պրոբլեմների պատճառով գնողունակության խնդիրը դեռևս երկար կտևի:

ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում