Ես բավականին խելացի մարդ եմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը բավականին խելացի է, որպեսզի չլսի հետախուզության ամենօրյա ճեպազրույցները, որոնք, նրա խոսքով՝ ներառում են մշտապես կրկնվող ինֆորմացիա։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Հաղորդավար Քրիս Ուոլեսը հարցրել է Թրամփին՝ ճի՞շտ է արդյոք, որ նա հետախուզության հետ հանդիպում է շաբաթական միայն մեկ անգամ։
«Ես բավականին խելացի մարդ եմ։ Պետք չէ ինձ նույն բանն ասել նույն բառերով 8 տարի շարունակ՝ ամեն օր»,-ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ հետախուզությունը պետք է Սպիտակ տան վարչակազմին ծանուցի միայն, «եթե ինչ-որ բան փոխվի»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



