Թրամփը քննադատել է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել «միասնական Չինաստանի» քաղաքականությանն ԱՄՆ-ի հետևելու անհրաժեշտության հարցում։
«Ես լիովին հասկանում եմ «միասնական Չինաստանի» քաղաքականությունը, սակայն ես չգիտեմ, թե ինչու պետք է մենք կապ ունենանք «միասնական Չինաստան» քաղաքականության հետ, եթե չկնքենք գործարք Չինաստանի հետ, որը կվերաբերի այլ հարցերի, ներառյալ առևտրին»,-ասել է նա։
Բացի այդ, նորընտիր նախագահը քննադատել է Չինաստանի քաղաքականությունն արժույթի, Հարավչինական ծովի ու Հյուսիսային Կորեայի հարցում։ Նա, խոսելով Թայվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի մասին, ասել է, որ Չինաստանը Թայվանի հետ հարաբերությունների հարցում չի կարող թելադրել իրեն։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



