Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել` 155-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



