Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սայիդի շրջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական զորքերը Հալեպի հարավարեւելյան շրջանում լիակատար հսկողություն են հաստատել Շեյխ Սայիդ թաղամասի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:
Նրա տվյալներով՝ զինյալները Շեյխ Սայիդից դուրս են մղվել կատաղի բախումներից հետո: Նրանց կազմավորումների մնացորդները տեղափոխվում են հարեւան շրջաններ՝ Էս Սուկարի եւ Էլ Ֆարդուս, որտեղ դեռեւս պահպանվում են դիմադրության օջախները:
Նոյեմբերի վերջից սիրիական զորքերը եւ աշխարհազորայինները ավելի քան 50 թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելյան շրջանում: Նշվել Է, որ նրանք վերահսկում են գերքաղաքի տարածքի մոտավորապես 90 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



