Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկվել անձը չպարզված տղամարդ. վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն դեկտեմբերի 12-ին` ժամը 07.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում Ա. Գ.-ը «Mercedes» մակնիշի 557 OZ 61 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



