Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



