Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Տուրի խորհրդանշական հավաքականի կազմում
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ESPN-ի կազմած խորհրդանշական հավաքականի կազմում Հենրիխ Մխիթարյանը ներառվել է շնորհիվ «Տոտենհեմ»-ի դեմ «Կարմիր սատանաների» խաղում միակ հաղթական գոլի: «Մինչ պատգարակով դուրս կբերեին խաղադաշտից Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական ուժն էր և հաղթական գոլի հեղինակը»,-գրել է պարբերականը:
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմ»-ին: Հայ կիսապաշտպանը նաև վնասվածք ստացավ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



