Կլուծարվեն վարչական շրջանների ենթակայության հիմնադրամները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների գործունեությանը:
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



