Վադիմ Կրասնոսելսկին հաղթանակ է տարել Մերձդնեստրի նախագահական ընտրություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄերձդնեստրի խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին արդեն առաջին փուլում հաղթանակ Է տարել չճանաչված հանրապետության նախագահի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Ընտրությունների արդյունքներով՝ Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել Է Մերձդնեստրի նախագահ՝ ստանալով ձայների 62 տոկոսից փոքր-ինչ ավելին: Նրա մրցակիցը՝ հանրապետության գործող ղեկավար Եվգենի Շեւչուկը, 28 տոկոսից փոքր-ինչ պակաս ձայներ Է ստացել»,- ճշտել են ԿԸՀ-ում, որն ավարտել Է ձայների հաշվումը եւ մտադիր Է ավելի ուշ հրապարակել ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 59,16 տոկոս:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



