«Փող» հիերոգլիֆը Ճապոնիայում հայտարարվել Է 2016 թվականի խորհրդանիշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քին» հիերոգլիֆը (փող, ոսկի) Ճապոնիայում հայտարարվել Է հեռացող 2016 թվականի խորհրդանիշը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշման օգտին քվեարկել են երկրի ամենից շատ բնակիչներ, որոնք մասնակցել են ավանդական համազգային հարցմանը:
Նշված Է, որ «քին» հիերոգլիֆի ընտրությունը կապված Է Ճապոնիայի ֆինանսական համակարգում մեծ փոփոխությունների հետ, ճապոնացիների աշխատավարձերի բարձրացմամբ եւ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Խաղերում տեղացի բնակիչների օլիմպիական ոսկու հույսերով. հենց ավարտվող տարում Է սկսվել Օլիմպիական մարզադաշտի կառուցումը:
Տարվա նշանի հայտարարումը ավանդաբար համընկնում Է 12-րդ ամսվա12-րդ օրվան:
Անցյալ տարվա խորհրդանիշ Էր ընտրվել «ան» հիերոգլիֆը, որը նշանակում Է նաեւ «խաղաղ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



