NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա ամենացուրտ վայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուսանկարով ցուցադրել են Մարսի վրա գտնվող ամենացուրտ վայրը: «Կարմիր մոլորակի» Հարավային բեւեռի լուսանկարը հրապարակվել Է NASA-ի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում պատկերված Է բեւեռային գլխարկը, որն առաջացել Է չոր սառույցի (ածխածնի դիօքսիդի) մակաշերտի պատճառով: Այն ծագում Է ածխաթթվական գազից, որը ձմռան շրջանում մթնոլորտից տեղում Է ձյան տեսքով: Ցուրտ ժամանակ մոլորակի այդ մասում ջերմաստիճանը կարող Է հասնել Ցելսիուսի մինուս 130 աստիճանի:
Լուսանկարն արել են HiRISE բարձր լուծաչափի խցիկով, որը տեղակայված Է MRO ուղեծրային կայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



