Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտան «Դեպի Եվրատեսիլում» առաջին հաղթանակի, մասնակիցների հետ հարաբերությունների և Արթուր Գրիգորիչի ազդեցության մասին

ՖՈՏՈ

Շաբաթ օրը Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից  Լյուսին, Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը և Վահե Ալեքսանյանը պայքարում էին «Դեպի Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր ստանալու համար։ Հաջորդ փուլ անցան Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը և Իջինը: Թե´ հեռուստադիտողների, թե´ պրոֆեսիոնալ ժյուրիի առավելագույն ձայները ստացավ երգչուհի Մարտան` Անուշ Արշակյանի թիմից:

Tert.am Life-ը երգչուհու հետ խոսել է առաջին հաջողության, սպասելիքների և իր անձի շուրջ պտտվող ասեկոսեների մասին:

-Մարտա, սպասո՞ւմ էիք, որ թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողների առավելագույն ձայներըԴուք կստանաք:

-Անկեղծ պիտի ասեմ՝ և´ սպասում էի, և´ ոչ: Բնականաբար, ունեի սպասելիքներ, քանի որ անում եմ աշխատանք, որը պիտի գնահատվի կա´մ լավ, կա´մ վատ: Սակայն չէի սպասում, որ երկկողմանի այսպիսի գնահատականի կարժանանամ: Անչափ հաճելի էր ու ոգևորող:

-Ի՞նչ էր դա նշանակում Ձեզ համար:

-Նշանակում էր, որ իմ արվեստն ու աշխատանքը սիրողներ և գնահատաողներ կան:)

- Առաջին արդյունքներով հաղթանակը բավականին մոտ է Ձեզ: Ի՞նչ սպասելիքներ ունեքհաջորդ փուլերից:

-Սպասելիքների մասին մտածելու ժամանակ չունեմ: Ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի  ինձ մոտ անկում չլինի և իմ հնարավորությունների առավելագույն սահմաններում լավ ներկայանամ, քանի որ շատ մարդ է հավատում ինձ և իմ ուժերին:

-Երբ առաջին արդյունքներով առաջտար եք, հաղթանակը շատ մոտ է թվում: Այդուհանդերձ ամեն ինչ կարող է անկանխատեսելի ելք ունենալ: Ձեզ հոգոբանորեն տրամադրո՞ւմ եք նաև հավանական այլ ելքի, թե՞ հիմա գնում եք դեպի հաղթանակ:

-Ես ընդամենը մեկ շանբաթ ժամանակ ունեմ մինչև իմ հաջորդ ելույթը և ժամանակ չունեմ մտածելու հաղթանակի կամ պարտության մասին:  Իմ առաջ դրված է խնդիր, որպեսզի ես հերթական փուլում հանդես գամ իմ հնարավորությունների առավելագույն չափով: Ես ամբողջությամբ ներգրավված եմ հենց այդ աշխատանքների մեջ: Ի սկզբանե ինձ չէի տրամադրել պարտության կամ հաղթանակի: Տրամադրվել էի երկար մնալ նախագծում, հետաքրքիր շոուներ և համարներ ներկայացնել: Արդյունքը կլինի այն, ինչ կլինի:)

- Որքան մոտ է հաղթանակը, այնքան թեժ է մրցակցությունը: Ի՞նչ հարաբերություններ ունեքմասնակիցների հետ:

-Ինձ մոտ ամեն ինչ շատ հանգիստ ու խաղաղ է: Կարծում եմ՝ մյուս մասնակիցների մոտ էլ: Ես բոլորի հանդեպ շատ դրական եմ տրամադրված: Եթե հասել ենք այս փուլին, ուրեմն ամեն մեկս մեր տեսակով արժանի ենք հաղթանակի:

-Թեև առավելագույն միավորներն եք հավաքել, համացանցում կարծիքները բևեռացված են:Ոմանք Ձեզ չեն տեսնում ֆավորիտի կարգավիճակում: Հետևո՞ւմ եք կարծիքներին: Ինչպե՞սեք վերաբերում քննադատություններին:

-Շատ նորմալ և բնական է, որ համացանցում թեժ և բևեռացված քննարկումներ են: Ես շատ նորմալ և մարդկային եմ վերաբերվում այդ ամենին: Պարտադիր չէ, որ բոլորին դուր գա իմ արվեստը: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են և գնահատում են իմ արվեստը:

 -Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Արթուր Գրիգորիչը թույլ չի տալիս իր արտիստներինմտնել հեռուստատեսություն: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր որոշմանը՝ մասնակցել «ԴեպիԵվրատեսիլին»:

-Արթուր Գրիգորիչն ինձ այնքան է վստահում, որ գիտի՝ եթե անգամ ես հեռուստատեսություն եմ մտնում, երբեք անորակ ոչինչ չեմ անի և իրեն չեմ ջղայնացնի:)

-Ի դեպ, շատերը Ձեր հաղթանակը կապում են Արթուր Գրիգորիչի գործոնի հետ: Ի՞նչ կասեքայդ մասին:

-Անիմաստ է ինչ-որ բան ասելը: Ինչ էլ ասեմ, միևնույն է, ամեն մեկը պիտի մտածի այն, ինչ ուզում է: Անկեղծ, ես շատ հեռու եմ շոուբիզնեսային նման քննարկումներից և ինտրիգային խառը իրավիճակներից: Ես ինտրիգային մարդ չեմ: Ինձ անհնար է ներգրավել նման բաների մեջ:) Ինձ բացարձակ չեն հետաքրքրում նմանատիպ խոսակցությունները:

-Միշտ նշել եք, որ չեք սիրում մրցույթներ, այդուհանդերձ որոշեցիք մասնակցել «ԴեպիԵվրատեսիլին»: Ինչպե՞ս ստացվեց:

 -Նաև նշել եմ, որ ինձ գրանցել են, ես ինքս չեմ արել դա: Անկախ նրանից՝ կշարունակե՞մ մնալ նախագծում, թե՝ ոչ, հիմա արդեն պիտի արդարացնեմ մարդկանց սպասումեները, քանի որ հասել եմ կիսաեզրափակիչ, այն էլ՝ այսպիսի արդյունքով:

 Հիմա երբ մրցութային թեժ պայքարում եք, միևնույն ժամանակ, առաջատար, ի՞նչ եք զգում:Վերանայե՞լ եք Ձեր կարծիքը:

 -Անչափ հաճելի է: Մինչև հիմա էմոցիաներս այնքան շատ են, որ մի քանի ամիս հաստատ կապրեմ այդ հաճելի զգացումներով: Երբ ժողովուրդը գնահատում է քեզ, դա ամենահաճելին է:

 Պատկերացնո՞ւմ եք Ձեզ «Եվրատեսիլի» բեմում:

 -Այո, պատկերացնում եմ, քանի որ ունեմ հրաշալի ընկերներ և թիմ, որոնք իմ կողքին են:  Միասին հաստատ կարող ենք Հայաստանը ներկայացնել ամենաբարձր որակով և պրոֆեսիոնալ կերպով: Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին: Աստված բոլորիս հետ, որը բարին է, դա էլ կլինի:

 -Ժամանակին ունեիք հայտնիություն, հետո դադար ունեցաք, որից հետո վերադարձը բումային չէր: Գործունեություն ծավալում էիք, սակայն ոչ լայն հասարակության համար: «Դեպի Եվրատեսիլը» անկախ իր ելքից Ձեզ կրկին հայտնիություն բերեց: Ի՞նչ եք պատրաստվում անել ապագայում, որպեսզի հանրությունը կրկին չմոռանա Ձեզ:

 -Երբեք ինչ-որ բան անելուց առաջ չեմ մտածել հայտնի դառնալու մասին: Ինձ համար հայտնի լինելն ինքնանպատակ չէ: Ավելի կարևորում եմ կատարածս գործում ազնիվ լինելը: Երբ ունեմ ասելիք, փորձում եմ հնարավորինս բարձր որակով արտահայտել այն: Իհարկե, հաճելի է, երբ այն դառնում է մասսայական ու սիրվում հանրության լայն շերտերի կողմից, հետևաբար շարունակելու եմ աշխատել կատարելագործվել:

Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը