Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Վորոնինի գավաթի խաղարկությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ մարմնամարզիկները տարին կեզրափակեն՝ մասնակցելով Վորոնինի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մրցաշարին կմասնակցեն մեծահասակների պայքարում Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, իսկ երիտասարդների մրցաշարում ուժերը կչափեն՝ Գագիկ Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը:
«Վորոնինի գավաթի խաղարկությունը մարմնամարզության ավանդական մրցաշարերից է: Այս տարի մասնակցում են 25 կամ 26 երկիր, և ուժեղ մրցակցություն է ծավալվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին և կեզրափակվի 23-ին: Այն անցկացվում է Մոսկվայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



