ԼՂՀ-ում վիրավորված 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում վիրավորված 2 զինծառայողների՝ Քաջիկ Բադալյանի և Կարապետ Միքայելյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:
Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի հոսպիտալից «Մուրացան» հոսպիտալ էին տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
Զինծառայողներից Կարապետը, որը ժամկետային զինծառայող է, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



