Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում

ՖՈՏՈ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համերգը: Այն կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի և «Նարեկացի» արվեստի միության ջանքերով:

Երեկոյին մասնակցում էին Երևանի գիշերօթիկ հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաները (8 դպրոցից):

Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով՝ երեխաների ներկայացմամբ:

-Այսօր մեզ միավորել է սերը երեխաների հանդեպ: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները: Եկեղեցին միշտ հոգևոր ներգործություն է ունենում երեխաների վրա, բայց մենք դրանով չենք բավարարվում. մենք փնտրում ենք նոր ուղիներ՝ նրանց առաջընթացը կյանքում ապահովելու համար… Մենք պետք է նրանց մեջ սերմանենք կյանք մտնելու համարձակությունն ու ընկճվածությունից ձերբազատվելու կարողությունը: Շատ կարևոր է նաև, որպեսզի ճիշտ վերաբերմունք կարողանանք ցուցաբերել հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ՝ ընդունելով նրանց որպես հասարակության լիարժեք անդամներ...,- իր խոսքում ընդգծեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյան:

Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը կատարեց խաչերի օրհնության արարողություն. օրհնված խաչերը հանձնվեցին միջոցառմանը մասնակից երեխաներին:

Երեխաներից շատերը բեմ էին բարձրանում առաջին անգամ: Կային պատանիներ, ովքեր արդեն ունեին միջազգային փառատոներին մասնակցելու և մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ, օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիայի անդամները:
Համերգային երեկոյի ընթացքում լսողության խանգարումներ ունեցող և խուլ երեխաները հանդես եկան մնջախաղով և երգեցին ժեստերի լեզվով: Տեսողական խանգարումներով և կույր երեխաները ելույթ ունեցան պարով, կիթառով և երգով: Հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ցուցադրեցին խամաճիկների ներկայացում: Սրահում ցուցադրվեցին նաև այդ դպրոցների սաների ձեռքի աշխատանքներից:

-Միշտ ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, և վստահ եմ, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, - այս խոսքերով համերգային երեկոն եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:

 

 
 
 
Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել