Բեռնատարների համար երկկողմանի փակված Լարսի անցակետում 340 ավտոմեքենա է կուտակվել. փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր ժամը 20.00-ի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Լարսի անցակետում այս պահին Վրաստանի կողմից կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա:
Եղանակային պայմաններից ելնելով փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



