Չիլիում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից սեպտեմբերի 17-ին` ժամը 08.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների, երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ:
Հայտարարվել է ցունամիի վտանգ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



