Թրամփն իր բիզնեսը որդիներին կհանձնի նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի Է ունենալու հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Twitter սոցցանցի իր Էջում:
Իր ակտիվների կառավարումը նա մտադիր Է փոխանցել երկու որդիներին:
«Թեեւ օրենքն ինձ չի պարտավորեցնում դա անել, ես բիզնեսը կթողնեմ մինչեւ հունվարի 20-ը, որպեսզի հնարավորություն ունենամ ամբողջությամբ կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա,- գրել Է Թրամփը:- Իմ երկու որդիները՝ Դոնը եւ Էրիկը, ինչպես նաեւ մենեջերները կկառավարեն դրանք»:
Թրամփը հավելել Է, որ «ոչ մի նոր գործարք չի կնքելու» որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամկետի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



