Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կառավարությունն առաջարկում է «1000 դրամների» հիմնադրամն ազատել պետական տուրքերից և հարկերից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» («1000 դրամների» պայմանական անվանումն ստացած) և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում լրացված նախագծերը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենսդրական նա խաձեռնությունը լրացվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին»,  «Հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին», «Պետական տուրքի մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով: «Ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պարագայում օրենքի ամբողջական կիրառման ապահովմամբ: Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի քննարկումները հանգեցրել են նրան, որ մենք որոշում ենք կայացրել որոշ փոփոխություններ իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը մանրամասնեց, որ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծով  առաջարկվում է որպես պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուր ներառել նաև դրոշմանիշային վճարները: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով՝ բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաև աշխատ ավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային փոխառության պայմանագրերով հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտավորությունների, ինչպես նաև շահառուների պահանջների: «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է որպես եկամտային հարկից նվազեցվող եկամուտ համարել նաև շահառուների կողմից վճարվող հատուցման գումարները: «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է որպես պետական հարկի տեսակ ներառել նաև դրոշմանիշային վճարը: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների  իրավունքների և պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմա ն մասին» ՀՀ օրենքով:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ զինծառայողների հատուցման հիմնադրամը շահութահարկ չի վճարելու: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամն ազատվում է բոլոր տեսակի պետական տուրքի վճարումից: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամի կողմից հատուցման հիմնադրամի շահառուների անձնական տվյալների հրապարակ ումը չի համարվում օրենքով նախատեսված անձնական տվյալների հրապարակում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամը չի կարող հանդես գալ որպես օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրառումն ու օրենսդրական կարգավորումների ամբողջականությունը:

 

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը