Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկելու են Հալեպի իրադրությունը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ Թուրքիան պլանավորում են դեկտեմբերի 14-ին հանդիպում անցկացնել սիրիական Հալեպի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրքական աղբյուրի:
Գործակալությունը նշում Է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միջանցքների բացման հնարավորությունը զինյալների եւ խաղաղ քաղաքացիների դուրս գալու համար, ինչպես նաեւ զինադադարի ռեժիմի հաստատումը:
Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Անկարան ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցում Է Հալեպից զինյալներին դուրս բերելու հարցի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



