Թուրքիայում ուսուցիչը աշակերտներին ստիպել է լուսանկարվել կախաղանի պարանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի Բաշաքշեհիր թաղամասի տարրական դպրոցներից մեկում ուսուցիչը հանձնարարել է դասարանի աշակերտներին լուսանկարվելու դիրք ընդունել կախաղանի պարանը ձեռքներում: Ստացված լուսանկարն ուսուցիչը «Արդարություն ենք ցանկանում» գրառմամբ հրապարակել է սոցցանցերում` այդպիսով երկրում մահապատժի վերականգնման կոչ անելով: Ինչպես հ աղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Համացանցում հայտնված լուսանկարը խիստ բացասական արձագանքի է արժանացել, ինչի հետևանքով ուսուցիչը նախ հեռացրել է լուսանկարը, ապա փակել սոցիալական ցանցում իր հաշիվը:
Խնդրի առնչությամբ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը պահանջել է կրթության նախարարությունից հետաքննություն իրականացնել:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



