Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիան
ՍՊՈՐՏՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Ընդհանուր առմամբ, 32 երկրների հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի: Նրանցից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված լավագույն 7 թիմերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



