Հայաստանում կանցկացվեն Էրմիտաժի օրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում: Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ Հայաստանում պարբերաբար Էրմիտաժի օրեր են անցկացվելու: «Էրմիտաժի օրեր անցկացնելու նախագիծը շատ հետաքրքիր է: Այն երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման հիանալի մեխանիզմ կարող է լինել»,-«Ար մենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:
Պիատրովսկին ընդգծեց, որ էրմիտաժի գործընկերները կժամանեն Հայաստան, կանցկացվեն վարպետության դասեր թանգարանային գործի և այլ թեմաների վերաբերյալ, կիրականացվեն գիտական դասախոսություններ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր և այլն: «Հայաստան կգա էրմիտաժյան ոգին»,-ասաց տնօրենը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



