Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Որոգայթ»-ը էկրաններ կբարձրանա նոյեմբերի 19-ին. Ֆիլմի ռեժիսորը պատմում է մանրամասների մասին (ֆոտո)

ԼԱՅՖ

Life.panaroma.am- ը գրում է.

Նոյեմբերի 19-ին մեծ էկրաններ կբարձրանա «Որոգայթ» հայտնի եւ սիրված հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Ֆիլմի սյուժետային եւ սցենարական փոփոխությունների, ներգրավված դերասանական անձնակազմի եւ ֆիլմի հետ կապված նոր մոտեցումների եւ այլ թեմանրի շուրջ Life.panorama.am-ի հետ զրուցել է ֆիլմի ռեժիսորը, ով արդեն մի քանի տարի է աշխատում է ռուսական հայտնի ֆիլմարտադրողների հետ եւ իր ռեժիսորությամբ թողարկվել է չորս ռուսական գեղարվեստական ֆիլմ:

-Շուտով մեծ էկրաններ կբարձրան «Որոգայթ» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմը, սա ֆիլմ է, որը հայկական ֆիլմարտադրության մեջ առանձնանալու է նախեւառաջ իր ժանրով: Ինչպիսի՞ն են սպասեիքները:

- Այսօր հայկական կինոշուկան ողողված է կոմեդիկ ֆիլմերով եւ կարծիք կա, որ եթե ֆիլմը կոմերցիոն չէ, ապա շուկայում հաջողություն չի կարող ունենալ: «Որոգայթ»-ը քրեական դրամա է, այն փորձ է անելու նշածս կարծրացած կարծիքը փոխել եւ ապացուցել, որ հնրավոր է ոչ կոմեդիկ ժանրի ֆիլմը մրցունակ լինել ու միաժամանակ նաեւ կոմերցիոն լինել:

-Բնականաբար, ժամանակին սերիալը պարտադրված սցենարային փոփոխություն կրեց, քանի որ նկարահանումների ընթացքում անժամանակ կյանքից հեռացան գլխավոր դերակատարներից երկուսը` Գեղամ Խանդիլյանը և Արամ Միսկարյանը: Գուցե ֆիլմում փորձել եք կյանքի կոչել սցենարի նախակա՞ն տարբերակը:

- Սցենարը, բնականաբար, պետք է հարազատ մնար «Որոգայթ»-ի իրական պատմությանը, ուղղակի գեղարվեստական ֆիլմում փորձ է կատարվել ավելի գեղարվեստորեն ներկայացնել այդ պատմությունը եւ բաց թողնված խնդիրներն ու պատմությունները գեղարվեստական ֆիլմում լրացնել: Իհարկե, որոշ կերպարներ պահպանվել են, որոշները՝ ավելացել, դերասանական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց ժանրային, սյուժետային գծերը հիմնականում գլխավոր հերոս Հովոյի շուրջ է ձեւավորված: Այսինքն, եթե սերիալում տարբեր գծերով էին զարգացումները գնում, ապա այստեղ հիմնականում գլխավոր հերոսի շուրջ են զարգացումները կատարվում:

-Ռոման, «Որոգայթ»-ը ասես «բրենդ» է դարձել, այսօր միայն ֆիլմի անունը բավական է, որը շատերը ենթադրեն ֆիլմի հաջողությունը: Միաժամանակ, նման մոտեցումը խիստ պատասխանատվություն է պահանջում, հետաքրքիր է՝ ֆիլմի հաջողությունը հենց ինքը «բրե՞նդը» կլինի, թե հանդիսատեսը շատ ավելին կտեսնի եւ հաջողությունը միայն «բրենդ» անվանումը չի ապահովի:

- Պետք է նկատել, որ մարդիկ, երբ սովորում են մի բանի, հետո շատ դժվար է նրանց ներկայացնել, թեկուզեւ ավելի որակյալ մի ուրիշ բան եւ կրկին նույն հաջողությունը գրանցել: Նույն ռուսական «Бригада» սերիալը ավելի մեծ հաջողություն գրանցեց, քան համանուն գեղարվեստական ֆիլմը, որքան էլ ֆիլմը ավելի պրոֆեսիոնալ էր նկարահանված: Պետք է նույն «Որոգայթ»-ը չհամեմատել հեռուստասերիալի հետ, դրան պետք է նայել որպես առանձին ֆիլմ: Կարծում եմ, ֆիլմն էլ մեծ հաջողություն կգրանցի, քանի որ օգտագործված են շատ լուրջ տեխնիկական միջոցներ, աշխատել է լուրջ ստեղծագործական թիմ, ներգրավվել են շատ պրոֆեսիոնալ դերասաններ, այսինքն՝ 21-րդ դարի կինոյի բոլոր բարձրորակ պայմանները ապահովված են ֆիլմում: Նկատեմ նաեւ, որ մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել մոնտաժային եւ այլ տեխնիկական աշխատնքներին, որոնք իրականացրել ենք Ուկրաինայում: Ֆիլմում ներգարավված ողջ անձնակազմը կինոյի վարպետներ են, իսկ թե այսքանից հետո ինչքանո՞վ կհաջողվի ֆիլմը, դա արդեն հանդիսատեսից է կախված, ամեն դեպքում, մենք ոչինչ չենք խնայել նրանց բարձր գնահատականին արժանանալու համար:

-Ֆիլմում սցենարական լուծումները շատ չեն հեռացել հեռուստասերիալից, ստացվում է, որ նույն ավա՞րտն ենք տեսնելու ֆիլմում:

- Ավարտի մասին հարաբերական է խոսելը: Ֆիլմի ավարտը տեղ է թողնում, որ պատմությունը շարունակվի, այսինքն կա ամբողջական պատմություն, որը կարող է շարունակություն ունենալ: Շատ հնարավոր է, որ գեղարվեստական ֆիլմի երկրորդ մասն էլ ապագայում լինի: Ֆիլմում հանդիսականը կտեսնի ծանոթ հերոսների տրամաբանությանը մոտ պատմություն, սակայն ուրիշ գործողություններ:

-Ֆիլմում Գրիշա Աղախանյանը մարմնավորելու է Գարիկի հերոսին, ում տարիներ առաջ մարմնավորում էր  Արամ Միսկարյանը: Արդյոք ռիսկային չէ՞ր այս հերոսի մարմնավորման համար ընտրել մի դերասանի, ով թեկուզեւ շատ պրոֆեսիոնալ է, բայց հանրության շրջանում տպավորված է որպես ավելի կոմիկ դերասան:

-Ինձ համար դերասանը ուրիշ հարթության վրա է կանգնած, ինձ համար կապ չունի, թե այդ դերասանը ինչպիսի՞ ժանրում է հանդես գալիս, նրան պետք է հանդիսատեսը տեսնի տարբեր իրավիճակներում եւ ժանրերում: Հատկապես մեր՝ հայկական իրականությունում այդպես պիտակավորում են դերասանին, ինչը սխալ է: Ֆիլմը ինքնին ռիսկ է, այս ոլորտում աշխատող մարդիկ էլ բոլորը ռիսկի սիրահարներ են, եւ նման էքսպերիմենտներ կատարվում են ամբողջ աշխարհում, հավատացեք, դա շատ հետաքրքիր է: Կարծում եմ, ֆիլմը դիտելուց հետո այդ կարծրատիպը կկոտրվի: Միաժամանակ, չեմ ցանկանա, որ հանդիսատեսը Գարիկի եւ Գոքորի՝ այսօրվա եւ տարիներ առաջվա հերոսների միջեւ ընդհանրություններ փորձի գտնել:

-Ֆիլմում անդրադարձ կա 80-ականներին, հետաքրքիր է՝ ստացվել է ստանալ այն կոլորիտը, որ կար տարիներ առաջ:

- Այո, ֆիլմում կա ռետրո հատված, որտեղ նկարագրվում է երիտասարդ Հովիկի երազանքները, նպատակները եւ իրականության հետ բախումը, նա երիտասարդ, տաղանդավոր նկարիչ է, ով իր կյանքւոմ մեծ պլաններ ունի, բայց ճակատագրի բերումով հայտնվում է բանտում, հետեւաբար նաեւ մի շրջանակում, որտեղից դուրս գալը շատ բարդ է, արդյուքնում այլ ելք չի մնում, բացի պայքարելուց եւ այդ ճանապարհը հաղթահարելուց:  Սակայն այդ խնդիրների հաղթահարման ընթացքում էլ հերոսը հասկանում է, որ թաթախված է մի կառույցի մեջ, որտեղից դուրս գալու ճանապարհ չկա:

-Տարիներ առաջ, երբ գործում էր սերիալը, շատերը կարծում էին, որ սերիալում նրանք տեսնում են այն, ինչ իսկապես կատարվում է քրեական աշխարհի մարդկանց հետ, ոմանք էլ պնդում էին, թե ներկայացվող մտքերը եւ կադրերը կապ չունեն իրական քրեկան աշխարհում կատարվող իրադարձությունների հետ: Փորձե՞լ եք իրական այդ ոլորտից որեւէ մեկի հետ խորհրդակցել, որպեսզի ներկայացվող իրադարձությունները էլ ավելի մոտ լինեն իրական տարբերակներին:

- Նախ ես շատ կցանկանամ, որ մեր մենթալիտետին հատուկ կերպով ոչ մեկ չկարծի, թե մենք ցանկացել ենք պրոպագանդել այդ ոլորտը, պետք չէ իրական քրեական աշխարհի հետ համեմատականներ տանել, սա պարզապես ֆիլմ է՝ իր պատմությամբ, նույն հաջողությամբ, եթե մարդիկ ֆիլմ են նկարում մանյակի մասին, ապա դա չի նշանակում, որ պրոպագանդվում են նման մարդիկ: Իսկ ինչ վերաբերվում է այդ աշխարհի ներկայացուցիչների հետ շփվելուն, որպեսզի ավելի դիպուկ նկարագրվի նման կադրերը, ապա կնշեմ, որ ոչ, նման շփում ոչ մի քրեկան ներկայացուցչի հետ չի եղել: Ռեժիսորի, սցենարիստի եւ դերասանի պրոֆեսիոնալիզմը հենց նրանում է, որ կարողանան ճիշտ վերարտադրեն նման երեւույթները, բավական է շփվել, կարդալ եւ լինել կրթված, որպեսզի կարողանալ ճիշտ վերարտադրել այդ ամենը:


 

-Սովորաբար ֆիլմերի հաջողության մասին խոսելիս շատ հաճախ մատնանշվում է բյուջեն, որքա՞ն գումար է ծախսվել սպասված «Որոգայթ»-ն իրականացնելու համար:

- Ֆիլմը  իրականացնելու համար օգտագործվել են բավականին լուրջ տեխնիկա, ոչինչ չի խնայվել, որպեսզի ֆիլմը լինի որակյալ: Բյուջեի կոնկրետ թվերի մասին չեմ կարող խոսել, քանի որ այդ հարցերով զբաղվել է պրոդյուսերը:

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Ցավալի է, բայց այսօր հայկական կինոն գտնվում է մի օղակում, որտեղ նկարահանվում են հիմնականում նույնատիպ ֆիլմեր, չկա բազմաժանրություն: Կարծում եմ, պետք է փոխել այդ կարծրտիպը, շատ կցանկանայի, որ կոմերցիոն ֆիլմերի կողքին նկարահանվեին հայրենասիրական ֆիլմեր: Շատերը ինձ հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես աշխատում հիմնականում ռուսական կինոընկերությունների հետ, բայց պետք է նշեմ, որ ես բազմիցս հետաքրքիր աշխատանքներ եմ ներկայացրել Կինոկենտրոն, Մշակույթի նախարարություն, բայց համապատասխան արձագանքներ չեմ ստադցել, անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված բավականին մատչելի բյուջեով առաջարկեցի նկարահանել «100 տարի առանց քուն» նախագիծը, որին կրկին ոչ մի ընթացք չտրվեց: Այսօր հայկական կինոն գտնվում է փակուղիում, այսօր ամեն մեկը իր համար որոշում է եւ ռեժիսոր է դառնում, ինչը շատ սխալ է:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ