Իսրայելում Թուրքիայի դեսպանն անցել է պարտականությունների կատարմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի հետ 2010 թվականից սկիզբ առած լարվածությունից 6 տարի անց Իսրայելում Թուրքիայի դեսպանն անցել է պարտականությունների կատարմանը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմն իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ծրագրերը։
Նշենք, որ 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարայի» դեմ իսրայելական զինվորականների գործողություններից հետո երկկողմ հարաբերությունները լարվել էին, որի հետեւանքով կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Ամիսներ առաջ Թուրքիան եւ Իսրայելը ստորագրել են հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



