5 միլիոն դրամ՝ Անկախությանը նվիրված համերգի համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունը Հայաստանի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրեց 5 միլիոն դրամ:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այդ գումարն անհրաժեշտ է տոնական մեծ համերգը կազմակերպելու և դրա հեռարձակումն ապահովելու համար:
Անկախության օրվա առթիվ տոնական համերգներ տեղի կունենան սեպտեմբերի 20-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Հանրապետության Հրապարակում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



