Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի Հալեպի իրադրության շուրջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կանցկացնի կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ քննարկելու Հալեպի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել Է տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին, «Հալեպի վատթարացող հումանիտար իրադրությունը քննարկելու համար հանդիպումը կանցկացվի Քաթարի խնդրանքով»:
Ավելի վաղ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հանդես Է եկել հայտարարությամբ, որում նշել Է, թե կազմակերպությունը, «չնայած Հալեպի իրադրության վրա Էապես ազդելու անկարողությանը, շարունակելու Է ուշադրություն հրավիրել սիրիական ժողովրդի տառապանքների վրա եւ շարունակելու Է արյունահեղության դադարեցմանն ուղղված ջանքերը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



