Հալեպի արեւելյան մասը լքել են ավելի քան 350 զինյալներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրվա ընթացքում ավելի քան 350 զինյալներ զենքը վայր են դրելՀալեպի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են դուրս եկել 366 զինյալներ: Սիրիայի նախագահի որոշման համաձայն՝ 329 զինյալների ներում Է շնորհվել»,-ասել են կենտրոնում:
Նաեւ հաղորդվում Է, որ օրվա ընթացքում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացած շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս Է բերվել 5992 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2210 երեխա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



