Արգամ Աբրահամյանի հանձնարարությամբ Արտաշատում տեղադրվում են նստարաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են «Արտաշատ» նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ:
Արտաշատի քաղաքապետարանից հայտնում են, որ Արտաշատի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է քաղաքի բոլոր հատվածները:
Այս տարի արդեն իսկ տեղադրվել են շուրջ 50 նստարաններ:
Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաեւ նոր աղբամանների տեղադրման աշխատանքները: Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաեւ շուրջ 70 աղբամաններ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



