Շարունակում են բարեկարգել Արտաշատը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատում շարունակվում է համայնքային տնտեսության զարգացումը` բավականին մեծ տեմպերով: Թեև քաղաքապետ Արգամ Աբրահամյանը բառացիորեն ամիսներ առաջ է ստանձնել համայնքի կառավարման ղեկը, սակայն արդեն կարող է բավականին տպավորիչ թվեր ներկայացնել` կատարված ներդրումների մասին:
Մենք արդեն անդրադարձել ենք ակտիվ հանգստի վայրերի բացման և տասնյակ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման` արդեն կատարված ծրագրերին: Իսկ այժմ արդեն քաղաքապետարանը հանդես է գալիս նոր հաշվետվությամբ` աշխատանքներ են տարվել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների նորոգման, նոր դռների տեղադրման, աստիճանավանդակների և դրանց ծածկերի վերանորոգման և վերականգնման ուղղությամբ:
Արդեն իսկ վերանորոգվել են 77 աստիճանավանդակներ, 21 ծածկեր, տեղադրվել են 36 մուտքի դռներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



