Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով ընդդիմադիր կուսակցությունների համար բավականին բարդ է լինելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերակազմյալ «Սոցիալ–դեմոկրատական հնչակյան» կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած կուսակցությունն անպայման մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց դեռևս որոշում չկա, թե ում հետ իրենք դաշինք կկազմեն: Քաղաքական գործչին ուրախացնում է, որ որոշ կուսակցություններ սկսել են համախմբման մասին խոսել, իսկ իրենց քայլերի մասին կխոսի մեկ ամսից:
 
«Հույս ունեմ, որ գնալով այդ համախմբման տենդենցը կմեծանա: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք թեև ակտիվ շփումների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն դեռևս վերջնական եզրահանգման չենք եկել»,– ասաց Լ. Սարգսյանը:
 
Մեկնաբանելով «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հնչեցրած տեսակետը, թե ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ չեն հաղթանակ տանելու և ընդամենը պետք է տեղ զբաղեցնեն ԱԺ–ում, Լ. Սարգսյանը պատասխանեց:
«Իրականում ընդդիմադիր ուժերն են, որ փորձում են ինչ–որ բան փոխել երկրում և ընդհակառակը Վ. Բաբայանն է մտածում ԱԺ–ում տեղ զբաղեցնելու մասին, ընդ որում մենակ»,– ասաց Լ. Սարգսյանը:
 
Նա թեև դժվարանում է ասել, եթե ի վերջո ընդդիմությանը կհաջողվի համախմբել ուժերը և միասնական ճակատով հանդես գալ առաջիկա ընտրություններին, սակայն իր կարծիքով ընդդիմության շանսերը միայն մեկ կամ երկու բևեռով հանդես գալու դեպքում մեծ կլինեն: Հակառակ դեպքում չեն կարողանա այլընտրանք դառնալ և ինչու չէ՝ նույնիսկ հաղթել գործող իշխանությանը:
 
«Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ընդդիմադիր մեկ բևեռ էլ ձևավորվի, ապա այդ դեպքում իշխանության այլընտրանքը ապահովված կլինի, իսկ ընդդիմադիր բոլոր ուժերն առանձին–առանձին հանդես գալու դեպքում չեն կարողանա հաղթահարել 5%–անոց արգելքը և կպարտվեն: Եվ որքան էլ խոսվում է կուսակցությունների դերի բարձրացման մասին, նոր Սահմանադրությամբ, ըստ էության բավականին դժվար է լինելու անցողիկ տոկոս ապահովել կուսակցությունների համար, քանի որ ռեյտինգային ընտրությունը իշխանությանը լայն հնարավորություն է տալիս մեծամասնություն կազմելու»,– ասում է Լ. Սարգսյանը:
 
Պատգամավորի կարծիքով ընդդիմության համար դժվար է լինելու նաև թե՛ ֆինանսական ռեսուրսների, թե՛ բոլոր մարզերում 5–ից մինչև 20 որակապես մրցունակ թեկնածու ներկայացնելու առումով, իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետը, թե իրենց կուսակցությունը առանց համախմբվելու էլ կարող է հաղթահարել 5%–անոց արգելքը, պատգամավորն ասաց, որ չնայած կուսակցությունը փորձառու է և նախկինում իրենց հաջողվել է հաղթահարել 5%–անոց արգելքը, սակայն ներկայի «Ժառանգությունն» այլևս 2005–2007 թվականների կուսակցությունը չէ:
 
«Բայց եթե իրենց հաջողվի նման արգելք հաղթահարել, ապա ես իրենց միայն հաջողություն կմաղթեմ»,– ասաց Լ. Սարգսյանը:
 
Արմինե Գրիգորյան
Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան