Մեծ նվաճում կլինի ձմեռային Օլիմպիական խաղերին վարկանիշով մասնակցելը. Ռոստոմյան
ՍՊՈՐՏՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձել է ձմեռային մարզաձևերին:
«Պետությունն այս պահին ձմեռային մարզաձևի համար նախատեսված դահուկուղիների համար գումար չունի, սակայն փորձելու ենք արտաքին ներդրումների միջոցով կարգավորել այդ հարցը: Ձմեռային մարզաձևերի մեջ առավել մեծ հաջողություններ գրանցվում է գեղասահքում: Վստահ ենք, որ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Տինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Օլիմպիական խաղերի վարկանիշ կապահովեն: Մեզ համար մեծ նվաճում կլինի ձմեռային Օլիմպիական խաղերին վարկանիշով մասնակցելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստեց նախարար Ռոստոմյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



