Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի հայերի միության տարեկան համաժողովի արդյունքներով միության նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ ընտրվել է Վիլեն Շատվորյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միության կազմակերպած կոնֆերանսին մասնակցել են նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, միության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարները, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Ուկրաինայի տարածաշրջաններից հրավիրված հյուրեր:
Ուկրաինայի հայերի միության նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



