Չիլիում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉիլիի խաղաղօվկիանոսյան ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին։
Չիլիի ՆԳ նախարար Խորխե Բուրգոսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ստորգետնյա ցնցումերի պատճառով զգալի վնաս է կրել Կոկիմբո քաղաքի նավահանգիստը։
Երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին ՝ տեղական ժամանակով 19:45-ին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկությունով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 8.3, իսկ Չիլիի Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 8.4: Երկրաշարժի օջախը եղել է Իլյապելից 54 կմ, իսկ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից՝ 229 կմ հեռավորության եւ 25 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժին հաջորդել են մի քանի թույլ հետցնցում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



