Նիկտա Սիմոնյանը արժանացել է «Սպորտին ծառայելու համար» ՌԴ ազգային մրցանակի
ՍՊՈՐՏՌուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին:
Այդ մասին հաղորդում է championat.com-ը: Պարգևատրման արարողությունը յուրաքանչյուր տարի անցկացվում է Ռուսաստանի սպորտի նախարարության կողմից, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մարզիկների, մարզիչների, մասնագետների պրոֆեսիոնալ գործունեության խթանումը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ազգային մրցանակ հանձնվում է 10 անվանակարգերում:
ՌԴ-ում տարվա մարզուհի է ճանաչվել հայազգի սուսերամարտուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



