Շոտլանդացի զույգը, որ քիչ է մնացել դեն նետի վիճակախաղի տոմսը, դրանով 1 մլն ֆունտ է շահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇոտլանդացի տարեց ամուսինները, որոնք քիչ է մնացել դեն նետեն EuroMillions –ի վիճակախաղի տոմսը, դրանով 1 մլն ֆունտ են շահել, հաղորդում է The Daily Mirror-ը:
Արգայլի եւ Սեզերլենդի լեռնցիներ» գնդի 71-ամյա վետերան Ջորդի Ռոդիքը հիմնական փուլում անհաջողությունից հետո վիճակախաղի տոմսը նետել է աղբամանը, սակայն նրա կինը՝ Բեթին, վերցրել է տոմսը եւ պարզվել է, որ այն մեկ մլն ֆունտ է շահել Millionaire Maker –ի լրացուցիչ փուլում: 63-ամյա կինը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչն է իրեն ստիպել աղբամանից հանել տոմսը:
Ամուսինները պատրաստվում են տուն գնել եւ իրենց 6 զավակներից յուրաքանչյուրին 25-հազարական ֆունտ գումար տալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



