Վարչապետը նախարարություններին 2-3 օր տվեց գերակա խնդիրները ներկայացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին և պարզել, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթակ անությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



