Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինքնաթիռի՝ աշխարհի 10 ամենաթանկ տոմսերը

ԼԱՅՖ

Եթե անսպասելիորեն խաղարկությամբ գումար եք շահել ու հարստացել և չգիտեք՝ ինչպես ծախսել ձեր փողերը, առաջարկում ենք գնել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերն ու վայելել օդային ճանապարհորդությունն իր ողջ ճոխությամբ։

 10  Նյու Յորք – Սինգապուր՝ $14,000 (Սինգապուրյան ավիաուղիներ)


Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայանից Սինգապուր գերհարմարավետ ուղևորություն վայելելու համար կարող եք օգտվել Սինգապուրյան ավիաընկերության առաջին դասի տեղերից, որի համար պետք է 14,000 դոլար վճարեք։ Մոռացեք տեղաշարժվող մեջքով հին նստարանները, որովհետև այստեղ առաջարկվող աթոռները ցույց կտան, թե որն է իրական հարմարավետությունը։ Ինքնաթիռի անհատական խցիկների բացվող-փակվող դռներն ուղևորներին հնարավորություն են տալիս փակվել իրենց սեփական սենյակում, որը հագեցած է առանձին մահճակալով, ընթրելու համար նախատեսված սեղանով ու 58 սմ անկյունագծով LCD ժամանցային համակարգով։ Բնականաբար, այստեղ մատուցում են սննդի սպասարկման բարձրորակ ծառայություն, ինչպես նաև առաջարկում գինիների ընտրության լայն հնարավորություն։

 9  Լոս Անջելես – Մելբուրն՝ $14,974 (Qantas)


Առաջին դասի տեղերը գնելուց հետո դուք Մելբուրն ուղևորության ճոխությունը կզգաք արդեն իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից, որտեղ ավիաընկերության նոր «Միջազգային բիզնես սպասասրահն» առաջարկում է կաշվե ճոխ բազմոցներ ու բաց բուխարի։ Իսկ օդանավում կարող եք վայելել  1,8 սմ երկարություն ունեցող հարմարավետ մահճակալներն ու ճոխ բրդյա ներքնակները, հսկայական թաչսքրին տեղեկատվական-ժամանցային համակարգը, շամպայնի պղպջակներ ու ավստրալական կարմիր, սպիտակ գինիների ու խոհարար Նեյլ Փերիի ուտեստների ընտրանին։

 8  Լոս Անջելես – Տոկիո՝ $16,078  (Ճապոնական ավիաուղիներ)


Ընդամենը 16,000 դոլարով ուղևորներն այժմ կարող են օգտվել Ճապոնական ավիաուղիների առաջին կարգի բոլորովին նոր նստարաններից, փափուկ կաշվից, տեղաշարժվող ներքնակներով մահճակալներից և 58 սմ անկյունագծով հարթ հեռուստացույցներից։ Այստեղ ձեզ կմատուցեն արևմտյան ճաշատեսակներ ու ճապոնական սուշի, ինչպես նաև կարմիր, սպիտակ գինների ու շամպայնի լայն ընտրանի՝ սակե բրնձի գինիներից մինչև այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրանքներ, ինչպիսիք են «Kamoshibito Kuheiji» և «Moriizou»-ն։

 7  Նյու Յորք – Սինգապուր՝ $21,000 (Virgin Atlantic)

2015-05-27-1432763313-8744728-expensive3.jpg

Վիրջին Ատլանտիկի այսպես կոչված «բաձրակարգ դասի» նստարաններն իսկապես որ արժեն այսպես կոչվել՝ թույլ լուսավորությամբ, ոճային, տպավորիչ սրահները հագեցած են նստարան-մահճակալներով ու անհատական ժամանցային էկրաններով, որոնցից հաճախ օգտվելով՝ գործարարներն առցանց հանդիպումների են մասնակցում։ Թերևս, ամենաթանկարժեք ուղևորությունը «Virgin Atlantic»-ի հետ Ջոն Քենեդու միջազգային օդանավակայանից Սինգապուր ուղևորությունն է։   

 6  Նյու Յորք – Սինգապուր՝ $22,265 (Շվեյցարական ավիաուղիներ)


Ավիաուղիներն առաջին դասի իրենց նստարանները նկարագրում են՝ «քո տունն ամպերից վերև»։ Ուղևորներին առաջարկվում են բարձրակարգ ծառայություններ, նրբահամ ուտեստներ, հարմարավետ ամբողջական չափերի մահճակալներ։

 5  Հոնգ Կոնգ – Նյու Յորք՝ $26,572 (Cathay Pacific)


Հոնգ Կոնգից Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայան 14-ժամյա ուղևորության ընթացքում «Cathay Pacific» ավիաընկերության Բոինգ 777-300ER ինքնաթիռում ուղևորներին առաջին կարգի բարձրակարգ ծառայություններ են մատուցվում։ Ուղևորներն իրենց խցիկներում կարող են վայելել ընդարձակ մահճակալները և հարթ հեռուստացույցները։ Այստեղ մատուցվում են հոնգկոնգյան յուրահատուկ ուտեստներ, միջազգային գինիներ և խավիարով նախաճաշ։ Եվ այս ամենն ընդամենը 26,572 դոլարով։

 4  Նյու Յորք – Պեկին՝ $27,000 (Կորեական ավիաուղիներ)


Մեկ կոճակի հպումով 100 տոկոս շարժական համակարգով գերհարմարավետ նստատեղերով առաջին կարգն իսկական ճոխ անկլավ է երկնքում։ Այստեղ մատուցում են արևմտյան խոհանոցի նրբահամ ճաշատեսակներ ու աշխարհի ամենահայտնի գինիների լայն ընտրանի։

 3  Սան Ֆրանցիսկո – Աբու Դաբի՝ $28,090 (Etihad Airways)


Նավթով հարուստ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի ուղևորվողները պետք է նախապատրաստվեն քաղաքի հայտնի ճոխ ու փառահեղ հյուրանոցներին։ Իսկ դա անելու լավագույն տարբերակը, թերևս, «Etihad Airways» ավիաընկերության ինքնաթիռի առաջին կարգի տոմսեր գնելն է։ Ինքնաթիռում ուղևորներին առաջարկվում են 58 սմ անկյունագծով հեռուստացույցներ, անձնական մինի բարեր, արևելյան ուտեստներ և կաշվեպատ հարմարավետ կահավորանք։

 2  Լոս Անջելես – Աբու Դաբի՝ $30,000 (Emirates)


Թերևս զարմանալի չէ, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Դուբայ 16-ժամյա ուղիղ թռիչքը տեղ է գտել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերի տասնյակում։ Այս թռիչքից կանոնավոր օգտվում են հարուստ բիզնեսմենները, այնպես որ կասկած չկա, որ «Emirates»-ի առաջին կարգը բարձրակարգ ծառայություններ է առաջարկում։ Այստեղ առաջարկվում են անձնական խցիկներ, անհատական մինի բարեր, հարմարավետ ներքնակներ, սեղաններ և նույնիսկ սպա միջոցներ։

 1  Նյու Յորք – Հոնգ Կոնգ՝ $43,535  (Lufthansa)


Գերմանական ավիաընկերությունը ձեզ Նյու Յորքից Հոնգ Կոնգ կհասցնի՝ առաջարկելով անձնական օգնականի ծառայություններ, մահճակալներով անձնական խցիկներ, նրբահամ ուտեստների ու բարձրորակ գինիների լայն ընտրանի։ Ինչևէ, այս ճոխությունը փորձելու և ծառայությունների մակարդակը գնահատելու համար պետք է 43,535 դոլար վճարել։

Աղբյուրը` Blognews.am

 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ