Առցանց ակադեմիան և ՏՀՏ ոլորտի քայլը՝ մեկ աստիճան բարձր
ԲԼՈԳԿարինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության այն ուղղություններից է, որը Հայաստանում բարձր ցուցանիշներ գրանցելու մեծ հեռանկար ունի: Ավելին՝ պետությունը հատուկ քաղաքականություն է տանում ՏՀՏ ոլորտի զարգացման արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նշենք, որ տեղեկավտական տեխնոլոգիաների ճյուղը կարելի է առավել մրցունակ դարձնել ոլորտի հնարավորությունները հանրության համար ավելի մատչելի դարձնելու պարագայում, ինչի ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ՀՀ ուսումննական հաստատություններում ՏՀՏ ոլորտի մասնագիտությունների ուսուցման որակի բարձրացումը:
Այսպիսով ՏՀՏ ոլորտի համար մրցունակ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Հայաստանում բացել տեղեկատտվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտութունների զարգացումը: Ակադեմիայի հիմնումը հնարավորություն կտա ունենալ հայալեզու օնլայն դասընթաց, որից կարող են օգտվել նաև այլ կրթական հաստատությունների ուսանողները: Առցանց հայալեզու դասընթացը հայաստանյան իրականության պարագայում լիովին նորություն է: