Վարչապետն առաջարկում է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 3-ին հանձնարարվել էր Արդարադատության նախարարին կազմակերպել հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ և հետաքրքրվեց, աշխատանքներն ինչ վիճակում են:
«Ըստ էության աշխատանքներն ամփոփվել են, ավարտին են հասցված և մեկ շաբաթ հետո արդեն առաջարկությունը Ձեր հանձնարարականին համահունչ կներկայացվի կառավարություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



